կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանում շուտով կկանոնակարգվի միջպետական համաձայնագրով․ Նարեկ Մկրտչյան

Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանում շուտով կկանոնակարգվի միջպետական համաձայնագրով․ Նարեկ Մկրտչյան

«Շուտով ՀՀ կառավարությունը Հնդկաստանի և մյուս այլ երկրների հետ, որտեղից դեպի մեր երկիր կա աշխատուժի ներհոսք, կկնքի կազմակերպված աշխատանքային միգրացիայի միջպետական համաձայնագիր, որպեսզի աշխատաշուկայի այս հատվածը կարգավորվի»,-  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան պատգամավոր Թադևոս Ավետիսյանի  աշխատանքային միգրանտների վերաբերյալ հարցի նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Պետությունն ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղությամբ, ու անձամբ ես հանդիպել եմ Հնդկաստանի գործընկեր նախարարի հետ` քննարկելու այս հարցը, ինչպես նաև հանդիպել եմ ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ»,– հայտարարեց նախարարը։

Խոսելով աշխատանքային միգրանտների շրջանում թրաֆիքինգի հնարավոր դեպքերի մասին, Մկրտչյանը հայտարարեց, որ թրաֆիքինգի պահով ՀՀ-ն միջազգային բազմաթիվ զեկույցներում իր դիրքերը բարելավել է։

  • Կիսվել: