շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (լուսանկարներ)

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (լուսանկարներ)

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
 
՛՛Աշխարհի 38 երկրից ԵՊԲՀ շուրջ 100 օտարերկրացի ուսանող, այդ թվում ռազմական բժիշկներ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկեցին 100 +33 ծառ։ Թվային այս համադրությունը խորհրդանշում է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև 33 այն հերացիականներին, որոնք արցախյան վերջին պատերազում կյանքը զոհեցին հանուն հայրենիքի՛՛,-նշել է նա։
 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: