երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Հերացի փողոցում ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով այս պահին բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին։  Երթևեկությունը Երևանի փողոցներում կաթվածահար է։ 

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ կաթվածահար անելու երթևեկությունը։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։

Ցուցարարների մյուս մասը նույն գործողություններն իրականացնում է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում։ Բացի այդ, փակ են նաև Նալբանդյան ու Խանջյան փողոցները։

Երթևեկությունը լիովին արգելափակելու համար ակցիայի մասնակիցները հեծանիվներով փակում են փողոցները։

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են հումանիտար միջանցք բացել արցախցիներին Հայաստան բերելու համար:

  • Կիսվել: