հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, իսկ արդեն սեպտեմբերի 9-ին բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկեցին Քասախ գյուղի 34-ամյա մի բնակչի տունը։

Արդյունքում՝ հայտնաբերվեցին տարբեր տարաներով ու պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված՝ ընդհանուր 345 գրամից ավելի մանրացված-չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածներ, տան հողամասում՝ մշակված կանեփի բույսեր, որոնցից մի քանիսը՝ ծաղկամանով։

Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: