շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանները պահանջում են բացել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

Ոստիկանները պահանջում են բացել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

ՆԳՆ Ոստիկանները թույլ չեն տալիս կիրանցիներին շարունակել ակցիան։ Այս մասին հայտնում են ակցիայի վայրից։

«Ոստիկանությունը ուզում է վերականգնել այլոց խախտված իրավունքները և բացել ճանապարհը։ Ձեր ձայնը բարձրացրե՞լ եք, լսելի դարձրե՞լ եք, լրագրողները լուսաբանե՞լ են, դրանք ձեր խնդրի բարձրացման եղանակներն են, բայց այլոց իրավունքների հաշվի՞ն։ Չի նշանակում, որ ձեզ իրավունք է վերապահվում մնացած 3 միլիոնի իրավունքները խախտել»,- իր խոսքում նշել է ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով Բագրատ Սրբազանին։

 

Սրբազանն ընդգծել է, որ ակցիան Ոստիկանության հետ որևէ խնդիր չունի. «Ոստիկանությունը պետք է ապահովի այս մարդկանց անվտանգությունը»։

  • Կիսվել: