հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորը

Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորը

Ոստիկանները Երևանում բերման են ենթարկել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Արամ Թորոսյանի հորը՝ Տարոն Թորոսյանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, ով նաև լուսանկար է հրապարակել:

«Տարոն Թորոսյանն ա, Արամ Թորոսյանի հայրը։

Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Զոհվել է մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։

 

Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք ինչ է ասում Տարոնը ոստիկաններին.

ՈՉԻՆՉ՝ լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս Տարոնի հետ միասին ինչ ենք ասում իրենց։

Այս պայքարը անկասելի է»:

  • Կիսվել: