շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել. Այնթապ գյուղի բնակիչ է ձերբակալվել

Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել. Այնթապ գյուղի բնակիչ է ձերբակալվել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Հոկտեմբերի 19-ին տղամարդը Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 3,42 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: