շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանները բացահայտել են զբոսաշրջիկին կողոպտելու դեպքը. Սննդի կետի մոտ հափշտակել էր 40 հազար դրամն ու փախել

Ոստիկանները բացահայտել են զբոսաշրջիկին կողոպտելու դեպքը. Սննդի կետի մոտ հափշտակել էր 40 հազար դրամն ու փախել

Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40000 դրամ ու փախել։

Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն այդ մասին օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Խորենացու փողոցում հայտնաբերվեց և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Էրեբունու ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: