ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոսկետափի տրանսպորտային հանգույցը (Վեդիի կամուրջ) վտանգավոր է երթևեկության համար

Ոսկետափի տրանսպորտային հանգույցը (Վեդիի կամուրջ) վտանգավոր է երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-2 միջպետական ճանապարհի կմ40+900 հատվածում՝ Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ), կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվում է երթևեկության համար։

Վարորդները Երևանից դեպի Վեդի կարող են երթևեկել Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ40+950 հատվածում ժամանակավոր բացված հետադարձ կատարելով, այնուհետև՝ աջ կողմում գոյություն ունեցող գրունտային այլընտրանքային ճանապարհով։

  • Կիսվել: