ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որևէ հիմք չկա մարդկանց բերման ենթարկելու․ Առեւանգո՞ւմ եք արա, ձեր հայ ասողի․ Ղազինյան

Որևէ հիմք չկա մարդկանց բերման ենթարկելու․ Առեւանգո՞ւմ եք արա, ձեր հայ ասողի․ Ղազինյան

Իրավական հիմքը ո՞րն է բերման ենթարկելու: Այս մասին, այսօր կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով բերման ենթարկող ոստիկաններին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Ոստիկանները խորհուրդ տվեցին դիմել ոստիկանության լրատվական ծառայություն: «Հանգիստ խոսացեք»,-ասաց ոստիկաններից մեկը:

«Տեղով ապօրինի եք, արա, սաղդ: Դուք պրտավոր եք քաղաքացուն իրազեկել եւ ասել՝ ձեզ էսինչ հիմքով բերման ենք ենթարկում»:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն էլ արձագանքեց. «Դուք իրավաբան եք, եթե գտնում եք, որ անօրինկան է, կարող եք բողոքարկել: 182-րդ հոդվածը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը»:

«Ո՞րն է էստեղ օրինական պահանջը, մարդն իրավունք ունի բողոքի ակցիա անելու»,-բարձր ձայնով ասաց Ղազինյանը:

Խուդինյանն էլ ասաց. «Ձեր տոնը իջացրեք, մի գոռացեք: Ես չեմ գոռում, ես բարձր եմ խոսում», ապա խնդրեց դուրս գալ երթեւեկելի հատվածից:

Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ ոստիկանի պահանջն օրինական չէ. «Որևէ հիմք չկա մարդկանց բերման ենթարկելու: Առեւանգո՞ւմ եք արա, ձեր հայ ասողի…»:

  • Կիսվել: