հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված․Ղազինյան

Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված․Ղազինյան

Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն տեղադրեց իր սահմանապահ ուղեկալներն ու մաքսային կետերը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը։ 
 
<<Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված, այլապես այդ ճանապարհը կփակվեր դեռևս անցած տարվա դեկտեմբերին:
 
ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայտարարում է այլընտրանքային ճանապարհի վերանորոգման ավարտի մասին, նույն օրը ադրբեջանը փակում է դավաճանաբար իրեն նվիրած հայկական ճանապարհը:
 
Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները:
 
Կարելի է՞ արդյոք ենթադրել, որ Նիկոլի Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է անխափան, որն հիմա օգտագործվում է երկկողմ ձևաչափով «զանգեզուրի միջանցքը» փաստացի կյանքի կոչելու և Արցախից հետո Սյունիքը ադրբեջանին հանձնելու նպատակով>>-գրել է ԱԺ պատգամավորը։ 

  • Կիսվել: