չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որևէ երկիր լքելու որոշում կայացրած մեր հայրենակիցների համար ՀՀ-ն կլինի երկրորդ տունը. Հայրապետյան

Որևէ երկիր լքելու որոշում կայացրած մեր հայրենակիցների համար ՀՀ-ն կլինի երկրորդ տունը. Հայրապետյան

Լիբանանում վերջերս տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, որ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեցին ինչպես լիբանանացի մեր բարեկամ ժողովրդի, այնպես էլ լիբանանահայ քաղաքացիների շրջանում, կրկին գործուն քայլերի են մղում ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ԱԺ Կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ն պատասխանատվության մեծ զգացում ունի սփյուռքի հայ համայնքների առաջ:

՛՛Խոսելով առհասարակ Մերձավոր Արևելքի և սփյուռքի մայր գաղթօջախներրի մասին՝ պետք է ասեմ, որ այդ համայնքները լիուլի տեղավորվում են մեր կատարյալ պատկերացումների մեջ, որովհետև մեր երազած սփյուռքը հետևյալն է՝ մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է լինեն լիակատար մասնիկը, տվյալ երկրի ինտեգրված քաղաքացին՝ միևնույն ժամանակ պահպանելով սեփական ազգային ինքնությունը»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց նաև, որ այսօր Հայաստանը պատասխանատվության զգացում ունի ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև Լիբանանի ժողորվրդի նկատմամբ, և վերջին հումանիտար օգնությունները՝ ՀՀ կառավարության կողմից ուղարկված, վստահ է, որ կրելու են պարբերական բնույթ:

Հայրապետյանն ասաց. ՛՛Շատ կարևոր է, որ մենք մեր լավագույնն անենք, որ հոգ տանենք մեր հայրենակիցների մասին, որոնք այսօր դժվար կացության առջև են, բայց միևնույն ժամանակ ասել՝ մեր հայրենակիցները, որոնք, այնուամենայնիվ, կարևորագույն որոշում կկայացնեն լքելու որևէ երկիր, որտեղ որևէ հնարավորություն չեն տեսնում գոյատևելու, ստեղծագործելու, ՀՀ-ն լինելու է իրենց երկրորդ տունը:

Տասնամյակներ շարունակ մեր երկիրը մեր հայրենակիցների համար համարվել է հուզական տարածք, բայց ոչ որպես տուն, ոչ որպես մի պետություն, որտեղ կարելի է գալ ապրել։Այսօր այն ՀՀ-ն, որ ստեղծում ենք, լինելու է որպես տուն՛՛:

 

 

  • Կիսվել: