երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Որևէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈւԵՖԱ-ին՝ Թբիլիսիում խաղալու համար. ՀՖՖ-ի արձագանքը

Որևէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈւԵՖԱ-ին՝ Թբիլիսիում խաղալու համար. ՀՖՖ-ի արձագանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Երևանի «Փյունիկի» եվրագավաթային հանդիպումների անցկացման վերաբերյալ ArmSport-ի հարցմանն ի պատասխան ընդգծել է՝ երևանյան ակումբը «զբաղվում է էժանագին մանիպուլյացիաներով»:

ՀՖՖ-ի՝ ArmSport-ին ուղարկված պատասխանում մասնավորապես ասվում է.

«Ներկայացնում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից փետրվարին (և ոչ թե ապրիլին) «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ուղարկված նամակը և խնդրում ենք այն հրապարակել ամբողջությամբ։

եՆամակից հստակ երևում է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ստում է և զբաղվում էժանագին մանիպուլյացիաներով։ Որևէ անհրաժեշտություն չկա և չի կարող լինել՝ դիմելու ՈՒԵՖԱ-ին՝ հանդիպումները Թբիլիսիում անցկացնելու համար»:

ՀՖՖ-ի՝ «Փյունիկին» ուղղված նամակը՝ ստորև.

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին. «Մինչև չեմպիոնությունը, մենք նամակ ենք ստացել Ֆեդերացիայից, որտեղ ասվում է, որ չեմպիոնության պարագայում մեզ կտրամադրվի Արմավիրի դաշտը կամ Գյումրու քաղաքային ստադիոնը, սակայն հիմա մենք պայքարում ենք ու գործի ենք դրել մեր բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի չեմպիոնին տրամադրվի «Հանրապետական» մարզադաշտը ու իհարկե, մարզումային դաշտ, քանի որ նախապատրաստական պայմաններ ունենալը ոչ պակաս կենսական է: Այս պահին մենք ստորագրված պայմանագիր ունենք «Դինամո Թբիլիսիի» հետ՝ մարզադաշտի տրամադրման հարցով, որը ուղարկվել է ՈւԵՖԱ, բայց դեռևս պատասխան չունենք»:

  • Կիսվել: