երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որ դեպքում Հունգարիան վետո կկիրառի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ. պարզաբանել է Սիյարտոն

Որ դեպքում Հունգարիան վետո կկիրառի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ. պարզաբանել է Սիյարտոն

Հունգարիան Բուլղարիային զգուշացրել է, որ վետո կկիրառի վերջինիս՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե այն չչեղարկի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացման որոշումը: Այս մասին Pannon RTV-ին տված հարցազրույցում ասել է  Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Նրա խոսքով՝ Շենգենին Բուլղարիայի միանալու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մոտ ժամանակներս, և որ Սոֆիայում մտածում են գազի սակագնի բարձրացման մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին, որն ավելի վաղ ընդունել էր երկրի խորհրդարանը:

«Եթե այդ օրենքը չեղյալ հայտարարվի, մենք էլ, իհարկե, կվերացնենք համապատասխան վետոյի մասին մեր որոշումը»,- ասել է Սիյարտոն։ Նա Սոֆիայի գործողություններն անվանել է «սկանդալային և թշնամական քայլ, որը վտանգում է բնական գազի տարանցումը միանգամից երեք երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Հունգարիա»:

 

  • Կիսվել: