երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 14-ից 15-ը (տեսանյութ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 14-ից 15-ը (տեսանյութ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 14, ընտանեկան բռնության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: