կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակը՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակը՝ առաջիկա օրերին

 Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
Քամին հարավ-արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
 
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 18–ի գիշերը եղել է 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 25...+27 աստիճան։

  • Կիսվել: