ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38 աստիճան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38 աստիճան

Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Հունիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21- ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 2- 4 աստիճանով:

  • Կիսվել: