երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին ավելի կբարձրանա

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին ավելի կբարձրանա

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

  • Կիսվել: