շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ի, 24-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.90C (2016 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        13.10C (1974 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   25.40C

  • Կիսվել: