կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ ոք միանձնյա չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև. Միհրան Խաչատրյան

Ոչ ոք միանձնյա չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև. Միհրան Խաչատրյան

Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև: Այս մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ Միհրան Խաչատրյանի շնորհակալական խոսքում:

«Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։

Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։

Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ Միհրան Խաչատրյան»:

  • Կիսվել: