երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ոչ բռնությանը». փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով

«Ոչ բռնությանը». փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով

Փաստաբաններն այսօր՝ հունիսի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության շեքի դիմաց։

Փաստաբաններից մեկը շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, եւ իր ձեռքին «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ ունի։

«Այս սաղավարտները ոստիկաններից հարվածներից պաշտպանում է: Վատ վերաբերմունք միշտ էլ եղել է, բայց չենք բարձրաձայնել: Այսպես ինձ որոշ չափով պաշտպանված եմ զգում»,- ասաց զրահաբաճկոնով փաստաբանը:

Նրանք պահանջում են՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լիազորությունները դադարեցնել: 

Նշենք, որ փաստաբանները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել: Փաստաբանների խոսքով՝ հեռուստացույցի միջոցով գլխավոր դատախազը կտեղեկանա փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնություններին: Ավելի վաղ նրանք ՓՊ շենքից երթ էին իրականացրել դեպի ԵՄ գրասենյակ՝ տեղեկացնելով, որ «ԵՄ տրամադրած գումարները ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»։

  • Կիսվել: