շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նվիրատվություն ստանալիս համայնքը պարտավոր կլինի տեղեկացնել

Նվիրատվություն ստանալիս համայնքը պարտավոր կլինի տեղեկացնել

Երևանի քաղաքապետարանը, այլ համայնքների աշխատակազմեր իրենց համայնքների համար նվիրատվություն ստանալիս պարտավոր են լինելու այդ մասին տեղեկացնել կա՛մ կայքի միջոցով, կա՛մ համայնքի տեսանելի վայրում փակցված հայտարարությամբ։

Ազգային ժողով է ներկայացվել այս մասին նախագիծ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ։ Բայց կարգավորումները այսքան բացարձակ չեն։ Պարզվում է՝ նախագծում փոփոխություն է արվել, որի համաձայն՝ եթե նվիրատուն չի ցանկանում, ապա կարող է գրավոր համաձայնությամբ խնդրել, և նրա անունը ուղղակի չի հրապարակվի։

«Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների այս նախաձեռնությունը հենց սրանով էլ ընդունելի չէ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների համար։ Նրանցից Անի Սամսոնյանն ասաց, որ այս նախագիծը թույլ է տալիս, որ նվիրատուները գաղտնի նվիրատվություններ անեն շինթույլտվությունների և այլ կոռուպցիոն սխեմաների դիմաց։

Իմքայլական Սոնա Ղազարյանը, որ ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ թեև կայքերում և հայտարարություններում նվիրատուները կարող են չնշվել, բայց հարցումների միջոցով նրանց անունները հնարավոր է լինելու պարզել, ինչը չեզոքացնում է այդ վտանգը

  • Կիսվել: