շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով

Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով

Գելենջիկի լողափերը կփակվեն օդային տագնապի ժամանակ: Այս մասին հայտարարել է քաղաքի ղեկավար Ալեքսեյ Բոգոդիստովը:

Նրա խոսքով՝ լողափերն արդեն սկսել են փակվել Գելենջիկում, Կաբարդինսկում և Դիվնոմորսկի գյուղական շրջաններում։

Ավելի վաղ դրոնների հարվածի վտանգի դեպքում հանգստացողներին միայն խորհուրդ էին տվել լքել լողափերը։ Լողափերը փակելու որոշումը տեղի իշխանությունները կայացրել են, երբ օգոստոսի 3-ին դրանցից մեկում անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել: Ականատեսները պատմել են, որ հանգստացողներին չեն տարհանել, օդային տագնապի ազդանշան չի հնչել։ Զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, 40 մարդ վիրավորվել է։

 

  • Կիսվել: