շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Բուլղարիայում գազի կոմպրեսորային կայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ԱԹՍ է պայթել

Բուլղարիայում գազի կոմպրեսորային կայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ԱԹՍ է պայթել

Բուլղարիայում գազի կոմպրեսորային կայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարք է պայթել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ երկրի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ անօդաչուն տարածք է մտել Ռումինիայի կողմից։

Նա հավելել է, որ միջադեպը տեղի է ունեցել անդրսահմանային գազատարի բուլղարական կոմպրեսորային կայանի հարևանությամբ։ Զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։ Տարածքը շրջափակվել է ոստիկանության և երկրի պաշտպանության նախարարության ուժերի կողմից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիայի Սև ծովի հյուսիսային ափին ականանետային ականով դրոն է ընկել։ 82 մմ տրամաչափի ականը հայտնաբերվել էր Տյուլենովո գյուղի շրջանում՝ ափին։

Ընկած անօդաչուի մասին ոստիկանությանը հայտնել էին տեղի բնակիչները, ինչից հետո դեպքի վայրն արգելափակվել էր։ Մոտակա հյուրանոցի հյուրերը տարհանվել էին։

  • Կիսվել: