Ինչից է կախված Հորմուզի նեղուցի բացումը՝ ըստ ԻՀՊԿ-ի
Հորմուզի նեղուցի բացումը կախված է ԱՄՆ-ի կողմից Իրանի պայմանների կատարումից։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, տեղեկացնում է Tasnim-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նեղուցի բացումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջ քաշած պայմանների ամբողջական ընդունման և տարածաշրջանային բանակցություններին միջամտելուց հրաժարվելու դեպքում։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը, անշուշտ, կբացվի»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ նավարկության վերսկսման մասին քննարկվող համաձայնագրի շրջանակներում:



