հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Նույնիսկ եթե շարունակենք աճ գրանցել, մինչև հունիսի վերջ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի. Թորոսյան

Նույնիսկ եթե շարունակենք աճ գրանցել, մինչև հունիսի վերջ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի. Թորոսյան

Մինչեւ հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես ասել եմ, որ մինչեւ հունիսի վերջ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կարող է հասնել 500 000-ի: Բարեբախտաբար, մինչեւ հունիսի վերջ նման թիվ չի լինի, նույնիսկ եթե շարունակենք աճ գրանցել»:

  • Կիսվել: