հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Նուբարաշեն  վարչական շրջանում գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ 7-րդ բաժանմունքի զուգարանի պատուհանի ճաղերից կախված դի կա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը,  ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը  Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ք.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված կենտրոնի 7-րդ բաժանմունքի զուգարանի ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

  • Կիսվել: