հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Նստում ենք՝ հանգստանալու»․ ցուցարարները նստել են գետին՝ փակելով Կորյուն փողոցը

«Նստում ենք՝ հանգստանալու»․ ցուցարարները նստել են գետին՝ փակելով Կորյուն փողոցը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները, ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, երթով հասել են Կորյուն փողոց։ Սաղաթելյան հայտարարեց՝ նստում են, հանգստանալու, ինչից հետո ցուցարարները նստեցին գետնին՝ փակելով փողոցը։ Այդ ընթացքում նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։

Երթի մասնակիցների հետ գետնին նստել և ճանապարհ էին փակել նաև «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ընդդիմությունը Երևանի 4 ուղղություններով անհնազանդության երթեր են սկսել։ Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

  • Կիսվել: