ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները. Վահան Քերոբյան

Նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի մամուլի ասուլիսը՝ նվիրված դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը։ 

Միջոցառումը կազմակերպվում է նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:

«Այս համաժողովի միջոցով մենք նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով մեր արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը: Գիտելիքահեն նախագծերը մնայուն արժեք են պետության համար, և, հաջողությամբ այն առևտրայնացնելու պարագայում, կարող են դառնալ Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը», - նշել է Վահան Քերոբյանը։

Նասիմ Նիկոլաս Թալեբը «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն է։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։

  • Կիսվել: