կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Վաղարշապատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: