կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոյեմբերի 24-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 128 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված

Նոյեմբերի 24-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 128 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, պետական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, մաքսանենգության, կրոնական խտրականության, էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 3 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: