ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոյեմբերի 22-23-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 73 դեպք

Նոյեմբերի 22-23-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 73 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, թաղման վայրն անարգանքի ենթարկելու, սպանության սպառնալիքի, ջրերն աղտոտելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: