ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Նորք» հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից 76-ամյա պացիենտի մահվան դեպք

«Նորք» հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից 76-ամյա պացիենտի մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Նշենք, որ սա Հայաստանում կորոնավիրուսից մահվան արդեն յոթերորդ դեպքն է, և երրորդը՝ այսօրվա մեջ:

 

  • Կիսվել: