«Նորք» ԻԿՀ բուժանձնակազմի մեկուսացման վայրը հայտնի է․ տնօրինությունը շնորհակալություն է հայտնում
Լուսանկարում «Հոլիդեյ ին իքսփրես Երևան» Holiday Inn Express Yerevan (Yerevan, Armenia) հյուրանոցի աշխատակազմն է։ Արդեն մեկ ամիս է, ինչ «Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը անցկացնում է այս դրական և ջերմ միջավայրում։
Ինչպես տեղեկացնում են «Նորք» ԻԿՀ-ից, հյուրանոցային համարները տրամադրվել են սեփականատիրոջ սեփական նախաձեռնությամբ։
«Այս մարդասիրական, մեծահոգի և շնորհակալական քայլը Ձեր կողմից, գնահատելի է և պատվարժան։Շնորհակալություն Holiday Inn Express Family»,- ասված է հիվանդանոցի տնօրինության տարածած հաղորդագրությամ մեջ։


