կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Նորատուսում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում

Նորատուսում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նորատուս գյուղում գործող գազալցակայանի տարածքում արևային կայան է այրվում:

Պարզվել է, որ Նորատուս բնակավայրում «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանի տակ այրվել է մոտ 230 ք․մ խոտածածկույթ և մոտ 1մ բարձրավոլտ էլ․մալուխ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: