երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Նոր ծրագիր՝ լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար. Երևանի քաղաքապետարան

Նոր ծրագիր՝ լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար. Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքապետարանը, կարևորելով լսողության խանգարում ունեցող անձանց բազմաթիվ մարտահրավերները, որոնցից են նաև պետական և ոչ պետական կառույցներում ծառայությունների ստացման գործընթացում ի հայտ եկող խոչընդոտները, խնդիրների նվազեցման նպատակով աջակցություն է տրամադրում «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ին:
 
Ծրագիրը միտված է ապահովելու Երևանում և ՀՀ մարզերում հեռավար թարգմանության հասանելիությունը:
 
Հեռավար տեսակապով զանգերի կենտրոնն այս տարի արդեն իսկ սպասարկել է շուրջ 2019 զանգ:

  • Կիսվել: