չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նոր Նորքի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Նոր Նորքի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Հրանտ Ս.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:

  • Կիսվել: