հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր նախագծով կենսաթոշակային տարիքի քաղաքացիներն աշխատանքից չեն ազատվի

Նոր նախագծով կենսաթոշակային տարիքի քաղաքացիներն աշխատանքից չեն ազատվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում փոփոխությունների փաթեթը ներկայացնելիս ասաց, որ փոփոխություններով սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: Այսինքն` կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է օրենսգրքից:

Նա հավելեց, որ նախագծով առաջարկվում է, որ հաստիքների կրճատման չպետք է ենթարկվեն ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրած մարդիկ:

Բացի այդ՝ առաջարկվում է սահմանել ուսումնական արձակուրդ հասկացությունը։ Ըստ այդմ՝ քաղաքացուն երկու տարի արձակուրդ կտրվի արտերկրում սովորելու, վերապատրաստվելու համար։

 

  • Կիսվել: