Աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառած ՀՀ քաղաքացիներին Քաղաքաշինության կոմիտեն հրավիրում է աշխատանքի
Աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալ ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու դեպքում։
Կարգը, պայմանները և ոլորտները սահմանված են Կառավարության որոշմամբ. https://www.arlis.am/hy/acts/224599։
Քաղաքաշինության կոմիտեն աշխարհի լավագույն 50 ուսումնական հաստատություններում տարկետման իրավունքով ուսումնառած և համապատասխան որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներին հրավիրում է աշխատանքի։
Մանրամասների համար կարող եք դիմել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735 և 011 321 768 հեռախոսահամարներով կամ դիմում ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Բուհերի ցանկին կարող եք ծանոթանալ https://www.shanghairanking.com/ կայքում։



