ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Նոր Խարբերդ գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Նոր Խարբերդ գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 24-ին, ժամը 11:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին PrimeNews.am-ին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:40-ին: Ամբողջությամբ այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ):

  • Կիսվել: