ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավոր

Նոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթսր է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը  19:10–ի սահմաններում Նոր Գեղի գյուղի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Սաշիկ Ա.-ի վարած UAZ մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Վ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel -ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Նոր Հաճն քաղաքի «Նոր Հաճն» կլինիկա: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանտար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

  • Կիսվել: