ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիդերլանդներում դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ երկու կանայք

Նիդերլանդներում դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ երկու կանայք

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սեպտեմբեր 17-ին՝ Նիդերլանդներում դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք:

«Կորցրինք մեր սիրելիներից երկուսին, որոնք տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամ: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: