ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է

Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը:

Պարզվել է, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակի հարվածից:

  • Կիսվել: