երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվել

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 16-ին, ժամը 19։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ջրամբարին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական խմբից և ջոկատից մեկական մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։54-ին մարվել՝ 21։06-ին: «Քոլի տափ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 հա խոզան, մոտ 2 հա մացառուտ և մոտ 6 հա խոտածածկ տարածք:
 

  • Կիսվել: