հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները

Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգում։ Փոփոխությունների նպատակն է հստակեցնել սոցիալական աջակցությունների տրամադրման պայմանները՝ նվազեցնելով աջակցությունների տրամադրման վերածածկի խնդիրը։

Որոշման շրջանակում միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև այն անձինք, ովքեր չեն ցանկացել օգտվել որոշմամբ հաստատված ծրագրից։ Միջոցառման տրամադրման՝ այդ թվում շահառուների շրջանակի հստակեցման առումով կարիք է առաջանում կարգավորում նախատեսել այն դեպքերի համար, երբ շահառուն հրաժարվում է ծրագրից օգտվելու իրավունքից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրամադրվող սոցիալական աջակցություններն ունեն տարբեր նպատակներ և թիրախ խմբեր, ուստի այս իմաստով կարիք է առաջանում տարանջատել և հստակեցնել աջակցությունների համար սահմանված պայմանները։ Ըստ այդմ՝ սահմանվում է դրույթ, որով շահառու հանդիսանալու համար պայման կլինի ծրագրից հրաժարվելու հանգամանքը, ինչը նաև գրավոր հայտարարության տեսքով ստորագրվելու և կցվելու է դիմումին։

 

  • Կիսվել: