կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին փրկել է տասնյակ կյանքեր․ նրան վարչապետի հուշամեդալ է հանձնվել

44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին փրկել է տասնյակ կյանքեր․ նրան վարչապետի հուշամեդալ է հանձնվել

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին հանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մարդասիրական անխոնջ գործունեության համար։

 

44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին Նարեկ Մկրտչյանի հրավերով եկել էր Հայաստան և 16 օր շարունակ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով տասնյակ կյանքեր։

  • Կիսվել: