շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախկին նախարարի հակապետական, ամոթալի եւ մինչ օրս չհերքված հայտարարությունները չպետք է աննկատ մնան. Կոստանյան

Նախկին նախարարի հակապետական, ամոթալի եւ մինչ օրս չհերքված հայտարարությունները չպետք է աննկատ մնան. Կոստանյան

Ազգային ժողովի բարձր ամբիոնից հնչեցված՝ ԿԳ նախկին նախարարի հակապետական, ամոթալի եւ մինչ օրս չհերքված հայտարարությունները չպետք է աննկատ մնան: Այս մասին այսօր ԱԺ նիստում խորհրդարանական ժամին ասաց ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա նշեց, որ անցյալ տարի Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդից որոշ նյութերի կորստի մասին: ՛՛Այս պահին արածս հայտարարության հիման վրա ես պատրաստվում եմ դիմում-առաջարկ ներկայացնել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՛՛,-ասաց պատգամավորը:

Կոստանյանը նշեց նաեւ, որ, ի պատասխան իր հայտարարության, ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրավոր պատասխան, ըստ որի՝ կրած վնասի պատճառներն ու չափը պարզելու համար սկսվել է թանգարանային ֆոնդերի գույքագրման գործընթացը, որը, նախորդ տարվա մայիսի դրությամբ, դեռ չէր ավարտվել, սակայն, չնայած այն բանին, որ թանգարանների տրամադրության տակ գտնվող արխիվային նյութերի գույքագրման վերջնաժամկետն արդեն ավարտվել է, դրա արդյունքները չեն հրապարակվել, իսկ կորուստների մասին պնդումները չեն հերքվել կամ հաստատվել:

 

  • Կիսվել: