ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսվում է ՁորաՀԷԿ-ի պլանային կանգնեցում

Նախատեսվում է ՁորաՀԷԿ-ի պլանային կանգնեցում

Լոռու մարզպետարանը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-18:00-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի (ՁորաՀԷԿ-ի) պլանային կանգնեցում:

«Էլեկտրակայանի կանգառման պահին, գլխամասային հանգույցի փականի բացման ժամանակ, ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք, որը վտանգ կարող է հանդիսանալ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչների և առափնյա գոտում հանգստացողների համար:

Հորդորում ենք առավելագույն զգուշություն ցուցաբերել»,- ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: