շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պլանային ստուգումներ՝ ՀՀ ԶՈւ հրետանային զորամասերում

Պլանային ստուգումներ՝ ՀՀ ԶՈւ հրետանային զորամասերում

Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։
 
Ըստ աղբյուրի՝ ստուգումներին զուգահեռ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:

  • Կիսվել: