Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ
Նախատեսվում է բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
«Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»,-ասաց Ասոյանը:



